«Այս հանրաքվեով հայ ժողովուրդը
ասում է, թե որ ընտանիքին է ցանկանում պատկանել՝ բռնատիրական, թե Եվրոպական ընտանիքում։
Պարզ է, որ ԵՄ ընտանիքին միանալը երկար պրոցես է լինելու, բայց ժողովուրդը պետք է իրավունք
ունենա արտահայտելու տեսակետ»: Civic.am-ի
հետ զրույցում նշում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ անդրադառնալով 4 կուսակցությունների ու քաղհասարակության
կողմից իշխանությանը ուղղված առաջարկին, ըստ որի 4 ամսվա ընթացքում անցկացնել հանրաքվե
ԵՄ-ին ինտեգրվելու առաջարկով։
Դալլաքյանը կարծում է, որ ժամկետների
խնդիր չկա, թե երբ կարելի է անել հանրաքվեն բայց դա պետք է անել, քանի որ իշխանությունը
կունենա փաստաթուղթ, որը ցույց է տալիս հայ ժողովրդի կամքը ու կամարտահայտությունը․ «ԵՄ-ին անդամակցության պրոցեսը երկար է տևելու, դա ԵԱՏՄ-ն
չի։ ԵՄ-ն ՌԴ-ի հետ գտնվում է հակադրությւոնների մեջ, տեկտոնական փոփոխություններ են
ու արևմուտքը ցանկանում է Հվ․ Կովկասը դուրս
բելեր ՌԴ-ի ազդեցությունից ու մենք էլ պետք է
համագործակցենք այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են»։
Դալլաքյանի խոսքով՝ Հայաստանի
գինը ավելի է բարձրանում Եվրոպայի համար, հակառակ դեպքում Եվրոպան կարող է դուրս մղվել
Հվ․ Կովկասից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան